Զելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներով
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը Զապորոժիեի ուղղությամբ հարվածներ է հասցրել Հյուսիսային Կորեայի արտադրության բալիստիկ հրթիռներով, «Ցիրկոն» հրթիռներով և կառավարվող ավիառումբերով։
Զելենսկու խոսքով՝ հարձակման հետևանքով Զապորոժիեում զոհվել է 6 մարդ, ևս 19-ը վիրավորվել են։ Նրա պնդմամբ՝ հարվածը նպատակաուղղված է եղել քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելուն։
Նա նշել է, որ գիշերային հարվածների ընթացքում թիրախավորվել են նաև Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերը։ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը «Շահեդ» տեսակի է եղել։
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության ավելացումը և Հյուսիսային Կորեայի ռազմական միջոցների օգտագործումը, իր գնահատմամբ, վկայում են Մոսկվայի կողմից պատերազմի սրման նախապատրաստման մասին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է