Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նոր վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։
Փաշինյանը շնորհավորել է Սինկևիչիուսին Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել։ Լիտվայի վարչապետն իր հերթին շնորհավորել է Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման ընթացքը՝ կարևորելով երկկողմ կապերի ընդլայնումն ու խորացումը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորություններին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է