Նովոսիբիրսկի օդանավակայանում նկատել են Պուտինի ինքնաթիռը
Ռուսաստան
Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» օդանավակայանում նկատել են այն ինքնաթիռը, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է քաղաք։ Այս մասին հայտնում է Sib.fm-ը։
Ականատեսները օդանավակայանում նկատել են երեք ինքնաթիռ։ Նշվում է, որ օգոստոսի 11-ի առավոտյան դրանցից մեկից իջել է Ռուսաստանի նախագահը, սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ որ ինքնաթիռով է նա ժամանել։
Պուտինը Նովոսիբիրսկում աշխատանքային այցով է։ Նա մասնակցել է Գիտության և կրթության խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի գիտատեխնոլոգիական զարգացման հարցերը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է