Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արել
Արտակարգ Պատահար
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված անձը ինքնասպանության փորձ է կատարել։ Դեպքը հաստատել են Քրեակատարողական ծառայության մամուլի կենտրոնից՝ նշելով, որ հիմնարկի աշխատակիցներին հաջողվել է կանխել այն։
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ խոսքը Թորոս Թորոսյանի մասին է, որը օրերս հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման դեմ։
Թորոսյանը պարբերականին հայտնել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ հանցագործություն չի կատարել։ Նրա խոսքով՝ ինքը շուրջ մեկ տարի չորս ամիս գտնվում է կալանքի տակ։
Նախկին զինծառայողին մեղադրում են ռազմական դիրքերի և օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ հակառակորդին փոխանցելու մեջ։ Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է