Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամով
Հասարակություն
Comedy Woman հումորային նախագծի նախկին մասնակից, ռուս դերասանուհի Մարինա Ֆեդունկիվը պատմել է, թե ինչպես է կարողացել նիհարել 19 կիլոգրամով։
54-ամյա դերասանուհու խոսքով՝ ծննդաբերությունից հետո նա սկսել է ավելի լուրջ զբաղվել առողջությամբ և դիմել է էնդոկրինոլոգի։ Հետազոտությունների արդյունքներով բժիշկը նրան նշանակել է «Սեջարո» դեղամիջոցի ներարկումներ, որը կիրառվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման բուժման համար։
Ֆեդունկիվի խոսքով՝ մեկուկես տարվա ընթացքում իրեն հաջողվել է նիհարել 19 կիլոգրամով։ Նա նշել է, որ շարունակում է օգտագործել դեղամիջոցը՝ ձեռք բերած արդյունքը պահպանելու համար։
Դերասանուհին նաև հերքել է համացանցում տարածվող տեղեկությունները, թե իր նիհարելու պատճառը հատուկ սննդակարգերը կամ վիրահատություններն են եղել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է