Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին
Աշխարհ
Քրդական «Քոմալա» կուսակցությունը հայտարարել է, որ երեքշաբթի իրանական հրթիռը հարվածել է իր շտաբին Դուլի-Ալան շրջանում՝ Էրբիլից հյուսիս-արևելք, Իրաքյան Քրդստանում, հաղորդում է Al Jazeera-ն։
«Քոմալա»-ի ներկայացուցիչ Ամջադ Փանահին Facebook-ում հայտնել է, որ հրթիռը խոցել է օբյեկտը օրվա երկրորդ կեսին։ Նա հավելել է, որ կուսակցության անդամները կարողացել են պատսպարվել՝ նախապես ձեռնարկված անվտանգության միջոցների և պատրաստվածության շնորհիվ։
«Քոմալա»-ն, կամ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը», քրդական կազմակերպություն է, որը հանդես է գալիս «Իրանում քրդերի իրավունքների» համար։ Կուսակցությունը բազմիցս դարձել է հարվածների թիրախ, որոնք այն վերագրում է Իրանին։
Փանահիի տվյալներով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր «Քոմալա»-ի շտաբի և ճամբարների ուղղությամբ արձակվել է ավելի քան 102 հրթիռ և անօդաչու սարք։
Ներկայիս հարվածը, կուսակցության պնդմամբ, տեղի է ունեցել նրա Ալանի հովտում տեղակայված բազայի հրթիռակոծությունից մոտ երկու շաբաթ անց, որի հետևանքով տուժել է կազմակերպության վեց անդամ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է