Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է
Համաշխարհային Մամուլ
Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը նվազել է մինչև օրական ընդամենը վեց նավ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարների թուլացման ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։
Օգոստոսի 10-ին նեղուց է մուտք գործել չորս բեռնատար նավ, այդ թվում՝ երկու դատարկ նավթամթերք տեղափոխող լցանավ։ Եվս երկու նավ դուրս է եկել նեղուցից։ Համեմատության համար՝ վերջին տասը օրվա ընթացքում Հորմուզով օրական միջինում անցնում էր մոտ 11 նավ, մինչդեռ պատերազմից առաջ այդ ցուցանիշը կազմում էր օրական 130-140 նավ։
Նավագնացության կտրուկ անկումը տեղի է ունենում Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող լարվածության պայմաններում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի՝ խաղաղության համաձայնագրի պայմաններին ի պատասխան ներկայացրել է իր պահանջները՝ այդ թվում պահանջելով փոխհատուցում վճարել պատերազմների, հարձակումների և բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների համար։ Իրանը, իր հերթին, պահանջում է փոխհատուցում և պատժամիջոցների վերացում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է