Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 1-ին ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Լուսինե Հ․-ն և հայտնել, որ իր 37-ամյա եղբորը նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ են պահանջել։
Ըստ հաղորդման՝ Արթուր Հ․-ն մոտ մեկ տարի առաջ տարբեր չափերի տոկոսներով գումարներ է վերցրել իր ծանոթ Արման Ա․-ից։ Թեև գումարները ամբողջությամբ մարել է, վերջինս, ըստ դիմումատուի, շարունակել է տարբեր պատճառաբանություններով և սպառնալիքներով գումարներ պահանջել։
Լուսինե Հ․-ի փոխանցմամբ՝ հուլիսի 31-ին Արման Ա․-ն և 32-ամյա Արմեն Ա․-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծեծի են ենթարկել Արթուր Հ․-ին և նրանից պահանջել 17 մլն դրամ։ Որպես գումարի վերադարձի երաշխիք՝ նրանք պահանջել են նաև նրա «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Մերժում ստանալուց հետո, ըստ հաղորդման, մի խումբ անձինք մեքենան Հալաբյան փողոցում գտնվող «SAS» սուպերմարկետի ավտոկայանատեղիից քարշակով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է համապատասխան վարույթ, հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է