Զապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել
Աշխարհ
Օգոստոսի 11-ի Զապորոժիեի արդյունաբերական տարածքին Ռուսաստանի բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է «Զապորոժստալ» ձեռնարկության 7 աշխատակից, ևս 21-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է «Մետինվեստ» խումբը։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ հարվածի հետևանքով վնասվել են Զապորոժիեում գտնվող ձեռնարկությունների էներգետիկ ստորաբաժանումներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև կոքսի և դոմնային արտադրությունների հիմնական ու օժանդակ հզորությունները։
«Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ մյուս արտադրական հարթակներն աշխատում են նվազեցված հզորությամբ։
«Մետինվեստի» տվյալներով՝ բալիստիկ հարվածը տեղի է ունեցել օդային տագնապի ազդանշանից անմիջապես հետո, երբ աշխատակիցները շարժվել են դեպի ապաստարան։
Ներկայում մասնագետները գնահատում են հարվածի հետևանքները և արտադրության վերականգնման հնարավոր ժամկետները։ Իրականացվում են նաև վթարավերականգնողական աշխատանքներ։
Օգոստոսի 11-ին և 12-ին «Մետինվեստի» ձեռնարկություններում դրոշները կիսով չափ իջեցվել են՝ ի հիշատակ զոհված աշխատակիցների։
«Զապորոժստալում», ըստ ընկերության երկրորդ եռամսյակի հաշվետվության, աշխատում է շուրջ 8,75 հազար մարդ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է