Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը»
Ադրբեջան
«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասի կապը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ մեր վաղեմի երազանքն էր»։ Դրա մասին Նախիջևանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Մենք վստահորեն և շատ հմտորեն շարժվում էինք, մոտենում էինք այդ նպատակին և արդեն մոտեցել ենք դրան»,- ասել է Ալիևը։
Նա ասել է, որ Նախիջևանը կդառնա անփոխարինելի տրանսպորտային հանգույցներից մեկը։
«Իհարկե, այստեղով (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով»՝ խմբ.) ենթադրաբար 15 միլիոն տոննա բեռի՝ իսկ գուցեև ավելի մեծ ծավալի, անցումը մեծ աշխուժության կհանգեցնի։
Կբացվեն ավելի շատ աշխատատեղեր, կբարձրանա տնտեսական ակտիվությունը, և Նախիջևանը, կարող եմ ասել, կդառնա անփոխարինելի տրանսպորտային հանգույցներից մեկը։ Դա լիովին հնարավոր է»,- հայտարարել է Ալիևը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է