Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները
Աշխարհ
Իսրայելն ու Վենեսուելան պայմանավորվել են վերականգնել հյուպատոսական հարաբերությունները, հայտնել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է The Times of Israel-ը։
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2009 թվականին։ Վերջին շաբաթներին անցկացված բանակցությունների արդյունքներով կողմերը պայմանավորվել են ստեղծել համակարգման մեխանիզմ, որը հնարավորություն կտա հյուպատոսական ծառայություններ մատուցել երկու երկրների քաղաքացիներին։
Իսրայելն ու Վենեսուելան միաժամանակ մտադիր են շարունակել համագործակցությունն արտակարգ իրավիճակներին արձագանքելու և հունիսին Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժի հետևանքների վերացման ոլորտում։
Վենեսուելան դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ խզել էր նախագահ Ուգո Չավեսի օրոք՝ նրա կառավարության և Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Այն բանից հետո, երբ հունվարին ԱՄՆ-ը ձերբակալեց Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին, իսկ երկրի նախագահ դարձավ Դելսի Ռոդրիգեսը, Իսրայելի նկատմամբ Կարակասի հռետորաբանությունը նկատելիորեն փոխվել է։
Երկու երկրների մերձեցմանը նպաստել է նաև երկրաշարժից հետո Իսրայելի ցուցաբերած օգնությունը Վենեսուելային։ Իսրայելը երկիր է ուղարկել հումանիտար պատվիրակություն, որը մասնագիտական օգնություն է ցուցաբերել փրկարարական աշխատանքներում և տարերային աղետի հետևանքների վերացման գործում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է