Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են
Աշխարհ
easyJet ավիաընկերությունը ծնողներին հիշեցրել է մի անսովոր կանոնի մասին, որը կարող է խնդիրներ ստեղծել օդանավակայանում․ որոշ մանկական խաղալիքներ չի կարելի վերցնել ձեռքի ուղեբեռ, հայտնում է Express-ը։
Խոսքը խաղալիք ատրճանակների, հրազենի կրկնօրինակների և իմիտացիաների մասին է, որոնք կարելի է շփոթել իրականի հետ։ Ավիաընկերությունը նման իրերը դասում է արգելվածների շարքին և չի թույլատրում դրանք տեղափոխել ինքնաթիռի սրահում։
Այնուամենայնիվ, ուղևորությունից առաջ երեխայի սիրելի խաղալիքը դեն նետել պետք չի լինի։ easyJet-ը թույլ է տալիս խաղալիք զենքը հանձնել գրանցված ուղեբեռ։
Միևնույն ժամանակ, ավիաընկերությունների կանոնները տարբեր են։ Օրինակ՝ Ryanair-ը արգելում է խաղալիք ատրճանակների և դրանց կրկնօրինակների տեղափոխումը թե՛ ձեռքի ուղեբեռում, թե՛ բեռում։ Նման իրերի նկատմամբ սահմանափակումներ գործում են նաև TUI-ի և Jet2-ի մոտ։
Ուստի easyJet ավիաընկերությունը ուղևորներին խորհուրդ է տալիս ուղևորությունից առաջ ստուգել արգելված իրերի ցանկը հենց իրենց փոխադրողի մոտ։
easyJet-ը թռիչքներ է իրականացնում Մեծ Բրիտանիայի 22 օդանավակայաններից և առաջարկում է ավելի քան 640 երթուղի դեպի շուրջ 140 ուղղություն Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է