Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա – Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Խրին Արմանի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արշակ Գասպարյանի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Audi»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ով տևական ժամանակ փորձում էր պարեկներին մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է