Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, որը 2022 թվականից գտնվում էր ռուսական բանտում։
Թրամփի խոսքով՝ ազատ արձակումը տեղի է ունեցել իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո՝ հումանիտար նկատառումներով։ Նա ընդգծել է, որ ազատ արձակման դիմաց Ռուսաստանը որևէ բան չի պահանջել, և բանտարկյալների փոխանակում չի իրականացվել։
Գիլմանի վերադարձը ԱՄՆ նախատեսվում է Էնդրյուսի ռազմաբազա։ Թրամփը նշել է, որ Գիլմանի առաջին խնդրանքներից մեկը եղել է համեղ չիզբուրգեր։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է