Ռուբիոն բացահայտել է իր ամենամեծ վախը արտասահման ճանապարհորդելիս
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստովանել է, որ արտասահման ճանապարհորդելիս իր ամենամեծ վախը հյուրանոցի սենյակում մենակ մնալիս սնունդով խեղդվելն է։
«Իմ ամենամեծ վախը աշխարհի մյուս ծայրում գտնվող հյուրանոցի սենյակում մենակ մնալն է և մի կտոր սթեյքից խեղդվելը։ Հաջորդ առավոտյան նրանք ինձ գտնում են ու ասում. «Օ՜, նա մահացավ․ ինչպե՞ս մահացավ․ խեղդվեց», – օգոստոսի 11-ին ասել է Ռուբիոն ԱՄՆ նախագահի խորհրդականի կնոջ՝ Քեյթի Միլլերի կողմից վարվող փոդքասթի ժամանակ։
Պետքարտուղարը հայտնել է, որ գնել է խեղդվելու դեմ չորս հատուկ սարք։ Ռուբիոն ասել է, որ դրանք գնել է ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքաշինության նախկին նախարար Բեն Քարսոնի մասնակցությամբ գովազդը տեսնելուց հետո։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է