ԻՀՊԿ-ն. Իրանը ԱՄՆ-ի հետ պատերազմից հասկացել է, որ ամերիկյան բանակը թույլ է
Աշխարհ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդիի խոսքով՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում ամերիկյան զինված ուժերը ավելի թույլ էին, քան Թեհրանը սպասում էր։
«Որքան երկար է տևում այս պատերազմը, այնքան ավելի շատ փորձ ենք ձեռք բերում։ Մենք երբեք իրական պատերազմ չենք տեսել, հնարավորություն ենք ունեցել իրական փորձ ձեռք բերել և սովորել, թե ինչպես պայքարել Ամերիկայի դեմ։ Մենք դա սովորել ենք վերջին հինգ ամիսների ընթացքում։ Մենք նաև համոզվել ենք, որ ամերիկյան զինված ուժերը ավելի թույլ են, քան մենք կարծում էինք», - ասել է նա ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գեներալը հավելել է, որ Իրանը դեռևս «չի հասել իր վերջնական նպատակին» հակամարտությունում։
«Մինչ այժմ մենք հաղթում ենք։ Եվ մենք կշարունակենք հաղթել», - հավելել է նա։
ԻՀՊԿ հրամանատարի խորհրդականի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարողացել հասնել իր հիմնական նպատակներին՝ «Իրանի ղեկավարության տապալմանը և Իրանի փլուզմանը», ուստի, հաղթանակը Թեհրանի կողմն է։
«Մենք Ամերիկայում ականատես եղանք շփոթության և անկարգության։ Հակամարտությունը վերածվեց ռազմավարության բացակայության պատերազմի։ Յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ նրանք հայտարարում էին նոր նպատակի մասին», - նշել է նա։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է