Պուտին․ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե Արևմուտքը փորձի գրավել իր առևտրային նավերը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրների կողմից ռուսական առևտրային նավերի հնարավոր գրավման դեպքում Մոսկվան «հայելային պատասխան» կտա, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսում։
Պուտինի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աստիճանաբար ներթափանցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ այնտեղ նոր սպառազինությունների տեղակայման արևմտյան ծրագրերը սպառնալիք են Ռուսաստանի համար։
ՌԴ նախագահը նաև անդրադարձել է Ճապոնիային՝ նշելով, որ Տոկիոն իր նոր ռազմավարական փաստաթղթերում Ռուսաստանին ներառել է հիմնական սպառնալիքների շարքում։ Միևնույն ժամանակ, Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը չի սպառնում Ճապոնիային և Մոսկվան այդ երկրի նկատմամբ տարածքային կամ այլ պահանջներ չունի։
Պուտինը հայտարարություններն արել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ։ Նրա խոսքով՝ զորավարժությունները նպատակ ունեն պահպանել նավատորմի մարտական պատրաստվածությունը և ապահովել Ռուսաստանի անվտանգությունը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է