Թրամփի խորհրդականը զայրացել է լրագրողի վրա, որը նրան հարցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի և արտադրության հարցերով ավագ խորհրդական Փիթեր Նավարոն կտրուկ արձագանքել է լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը, եթե այն հաստատվի օրենսդիրների կողմից։
«Մի՛ արեք դա, մի՛ տվեք ինձ հիպոթետիկ «ի՞նչ կլիներ, եթե» հարցեր», - ասել է Նավարոն, ինչպես հեռարձակել է PBS News-ը։
«Ես ձեզ համար շատ լավ, փաստերի վրա հիմնված նյութեր եմ բերում, որպեսզի կարողանաք լավ հոդվածներ գրել։ Գնացեք և գրեք լավ հոդվածներ»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականների մի խումբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծ: The Hill թերթի տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատը օրինագծի քվեարկությունը կանցկացնի այս աշնանը:


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է