«Ազատ խոսքը շղթայված է»․ Սարյանի պուրակում ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի
Հասարակություն
Երևանի Սարյանի պուրակում ակցիա է անցկացվում՝ ի պաշտպանություն «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի և այլ անազատության մեջ գտնվող անձանց. փոխանցում է Sputnik Արմենիան։
Ակցիայի մասնակիցները բերել են Չալաբյանի լուսանկարներով և տարբեր կոչերով պաստառներ։ Տեղադրվել է նաև շղթայված խոսափող՝ «Այս խոսափողը լռեցված է, քանի որ Ավետիք Չալաբյանն ազատազրկված է» գրությամբ։
Մասնակիցները Չալաբյանին ուղղված իրենց ուղերձները կարող են գրել հատուկ տեղադրված գրատախտակի վրա։ Նամակներում նրանք իրենց աջակցությունն են հայտնում Չալաբյանին և նշում, որ նրա ազատազրկումը չի կոտրել իրենց պայքարի տրամադրվածությունը։
Ակցիային մասնակցել են նաև հասարակական ու քաղաքական գործիչներ։ «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է հանրությանը հիշեցնել քաղաքական և խղճի բանտարկյալների մասին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանն էլ հայտարարել է, որ քաղբանտարկյալների խնդիրը հասարակության բոլոր անդամների խնդիրն է։
Հիշեցնենք՝ Ավետիք Չալաբյանը հունիսի 24-ին կալանավորվել է երկու ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է