Այսօր երկնքում միանգամից 3 տպավորիչ երևույթ է սպասվում․ ինչ կարող ենք տեսնել
Աշխարհ
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը երկնքում միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ է սպասվում՝ մոլորակների շքերթ, Արեգակի ամբողջական խավարում և Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլ։
Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դրանց դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։
Օգոստոսի 12-ին տեղի կունենա նաև Արեգակի ամբողջական խավարում։ Դրա առավելագույն փուլը Երևանի ժամանակով սպասվում է 21:47-ին։ Ամբողջական խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջաններով։ Հայաստանի տարածքը խավարման գոտում չի հայտնվի։
Նույն գիշերը Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի առավելագույն ակտիվության։ Մութ և պարզ երկնքի պայմաններում մեկ ժամում հնարավոր կլինի տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։ Դիտարկումների համար հատկապես նպաստավոր է նաև նորալուսինը, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային երևույթներին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է