Էրդողանը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի եռակողմ համաձայնագիրը ներկայացրել է որպես «զսպման» գործիք
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պատմական պատասխանատվություն են ստանձնել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ երեք երկրների միջև ստորագրված համաձայնագրի հիմնական նպատակը զսպման կարողությունների ամրապնդումն է։ Էրդողանը նաև նշել է, որ համաձայնագիրը բաց է «բոլոր եղբայրական ազգերի» համար։
«Մենք պատմական պատասխանատվություն ենք ստանձնել՝ մեր տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։ Համաձայնագրի հիմնական նպատակը զսպման ամրապնդումն է»,- ասել է Թուրքիայի նախագահը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է