ՌԴ-ում ուսուցչուհուն 30 հազար ռուբլով տուգանել են «Ինձ պատերազմ պետք չէ» գրառման համար
Աշխարհ
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի դատարանը 30 հազար ռուբլով տուգանել է Մոսկվայից 39-ամյա անգլերենի ուսուցչուհի Սվետլանա Կուրինինային՝ զինված ուժերը «վարկաբեկելու» համար։
Պատճառը 2022 թվականի սեպտեմբերի 9-ին «ВКонтакте»-ում կատարած գրառումն է, որում նա գրել էր․ «Ինձ պատերազմ պետք չէ»։
Ըստ հաղորդումների՝ Կուրինինայի դեմ 14 էջանոց հաղորդում է ներկայացրել Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Միխայիլ Ռոմանովի օգնականը։ Դրանից հետո ուսուցչուհուն հեռագիր է ուղարկվել՝ պահանջելով ներկայանալ Սանկտ Պետերբուրգի ոստիկանության բաժին՝ արձանագրություն կազմելու համար։
Դատարանը նրա գրառումը գնահատել է որպես ռուսական բանակի «վարկաբեկում» և սահմանել 30 հազար ռուբլի վարչական տուգանք։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է