Նարեկ Կարապետյան․ Ադրբեջանցի մասնագետները Մեղրի են եկել, իսկ պետությունը մեզ այդ մասին չի հայտնել
Հայաստան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Ադրբեջանից մասնագետներ են այցելել Մեղրիի տարածաշրջան։
Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկությունը ստացել են ոչ թե պետական կառույցներից, այլ մասնավոր կապերի միջոցով։ «Մենք իմացել ենք, որ Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան, բայց դա իմացել ենք մասնավոր կապերով, այլ ոչ թե պետական ինստիտուտներից»,– ասել է Կարապետյանը։
Պատգամավորի հայտարարությունը հարցեր է առաջացնում այն մասին, թե որքանով է գործընթացը թափանցիկ և արդյոք Հայաստանի պետական կառույցները պատշաճ կերպով տեղեկացնում են հանրությանը տարածաշրջանում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
Կարապետյանի խոսքով՝ հատկապես կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով են ադրբեջանցի մասնագետները գտնվել Մեղրիում և ինչ շրջանակներում են իրականացվել նրանց աշխատանքները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է