Reuters. Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման շուրջ
Աշխարհ
Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի երկարաձգման հնարավորությունը չի քննարկվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։
Պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանը հրադադարը համարում է անվավեր, քանի որ Միացյալ Նահանգները խախտել է փոխըմբռնման հուշագիրը դրա ստորագրումից 48 ժամ անց, և, հետևաբար, հրադադարը քննարկման թեմա չէ։ Պաշտոնյան նշել է, որ քննարկումներ են ընթանում հուշագրի դրույթներին և դրանց իրականացման եղանակներին վերադառնալու համար, սակայն դեռևս առաջընթաց չի գրանցվել։
Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրին, հաղորդել էր, որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարը երկարաձգելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է