Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է իր երկրի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին։
«Մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, մեզանից բացի չկա որևէ այլ երկիր, որն այդքան մեծ ծավալի էներգակիրներով ապահովված լինի՝ լինի դա նավթ, գազ, թե էլեկտրաէներգիա։
Հարևան երկրներ մեր արտահանման հնարավորությունները ընդլայնելով՝ մենք նույնպես կմտնենք եվրոպական շուկա։ Որովհետև մենք արդեն մուտք ենք գործել եվրոպական շուկա մեր նավթով և գազով։ Բայց մենք ցանկանում ենք մուտք գործել նաև էլեկտրաէներգիայով», - ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման միակ ներկայիս ուղին Վրաստանն ու Թուրքիան են։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է