Մեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»
Հասարակություն
Լիոնել Մեսսին սոցցանցերում հուզիչ գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով կյանքից հեռացած հորը։ Ֆուտբոլիստը նշել է, որ հոր կորուստը դժվար է ընդունել, քանի որ նա իր կյանքի և կարիերայի ամենակարևոր մարդկանցից էր։
Մեսսին հիշել է, որ հայրը մանկուց ուղեկցել է իրեն մարզումների, աջակցել կարիերայի ընթացքում և եղել ոչ միայն հայր, այլև ընկեր ու խորհրդատու։
Ֆուտբոլիստը պատմել է նաև, որ հայրը ցանկանում էր իրեն տեսնել աշխարհի վերջին առաջնությունում և հույս ուներ, որ կկարողանա ներկա գտնվել Մեսսիի խաղերին։ Սակայն նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
«Ես շատ եմ կարոտելու քեզ, բայց դու միշտ ինձ հետ կլինես, հատկապես երեխաներիս դաստիարակության հարցում, որովհետև ես նրանց սովորեցնում և դաստիարակում եմ այնպես, ինչպես ինձ էին դաստիարակել»,- գրել է Մեսսին։
«Մենք դեռ այնքան բան ունեինք միասին վայելելու։ Հանգչիր խաղաղությամբ և վերևից հոգ տար մեր մասին։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես սիրում եմ քեզ, պա՛պ»,- եզրափակել է ֆուտբոլիստը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է