Որքա՞ն է ձեր կենսաթոշակը կամ նպաստը․ Հայաստանում նոր առցանց հաշվիչ է ստեղծվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է քաղաքացիների կենսաթոշակների ու նպաստների չափերը հաշվարկող նոր առցանց համակարգի ներդրման մասին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ստեղծվել է հետաքրքիր թվային գործիք, որն ցանկանում է ներկայացնել հանրությանը։
«Մեր շատ քաղաքացիներ հաճախ մեզ դիմում են մի հարցով, որը թվում է, թե պարզ հարց է, բայց իրականում այդքան էլ պարզ հարց չէ՝ թե ինչքան է իրենց, օրինակ, կենսաթոշակը կամ որևէ տեսակի նպաստը: Եվ ես հանձնարարել էի մեր գործընկերներին մի համապարփակ թվային գործիք ստեղծել օնլայն, որով հնարավոր կլինի հաշվարկել որևէ քաղաքացու կենսաթոշակի չափը, նպաստի չափը, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ տեսակի նպաստների՝ բացառությամբ անապահովության նպաստի, և մենք արդեն ունենք այդ գործիքը»,- ասել է Թորոսյանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է