Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով 

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Բաքվից ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ Արցախի հարցը վերջնականապես փակելու պահանջներին զուգահեռ, ակտիվություն են դրսեւորում նաեւ արցախցի քաղաքական գործիչները։ Մեր տեղեկություններով, հուլիսի վերջերին բուռն քննարկումներ են տեղի ունեցել Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի պետական պաշտոնյաներ, հանրային գործիչներ, պառլամենտականներ։ Հանդիպման օրակարգում երկու հարց է քննարկվել` Արցախի նախագահի եւ Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, որը նաեւ կատարում էր նախագահի պարտականությունները, հուլիսի 2-ին պաշտոնից հրաժարական ներկայացրեց։ Նա հայտարարել էր, որ որոշումը կայացրել է «երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցություններից» հետո, ընդգծել էր, որ պաշտոնը ստանձնել էր պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով, սակայն նշել էր, որ անհրաժեշտ միասնականության եւ ընդհանուր պատասխանատվության բացակայության պայմաններում մեկ կամ մի քանի անձինք չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։

Դանիելյանն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։ Իսկ դրանից հետո, երբ լրացան նախագահի լիազորությունները, եւ Շահրամանյանը թեկնածություն չառաջադրեց, նախագահի պարտականություններն էլ անցան Դանիելյանին։ Ինչեւէ, ստացվում է, որ Դանիելյանի հրաժարականի արդյունքում երկու պաշտոն թափուր է մնացել, եւ վտանգված է ԱՀ պետական ինստիտուտների շարունակականության հարցը։

Մեզ պատմեցին, որ հուլիսի վերջերին տեղի ունեցած քննարկմանը ներկա են եղել պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, հասարակական գործիչ Անաստաս Իսկանդարյանը, այլ գործիչներ, պատգամավորներ, սակայն հատկապես ակտիվ են եղել նշված երկուսը՝ պահանջելով խորհրդարանից՝ օր առաջ լուծել թափուր պաշտոնները համալրելու հարցը, ավելին` Սամվել Բաբայանի երբեմնի թիմակից Գագիկ Բաղունցն ԱՀ նախագահի պաշտոնում ներկայացրել է Նժդեհ Իսկադարյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանականները քաղաքակիրթ մերժել են` շեշտելով, որ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Արցախի նախագահին ընտրի ժողովուրդը՝ արցախցիները, դա է միակ լեգիտիմ ճանապարհը։ Իսկ ԱԺ նախագահի պաշտոնն էլ սույն աձը չի կարող զբաղեցնել, քանի որ, Արցախի գործող իրավակարգավորումների համաձայն, ԱԺ նախագահի թեկնածու կարող են առաջադրվել եւ նախագահ կարող է ընտրվել խորհրդարանի պատգամավորներից մեկը։ Ավելի վաղ գրել էինք, որ խորհրդարանականներից որեւէ մեկը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել՝ հաշվի առնելով ՀՀ իշխանություններից եկող վտանգները։

Այդուհանդերձ, արցախցիները որոշել են օգոստոսի 18-ին կրկին հավաքվել Արցախի ներկայացուցչությունում եւ բոլոր խմբակցությունները հանդես գան իրավիճակի վերաբերյալ հստակ ծրագրով, իրենց տեսլականով, թե ով ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, եւ, որ ամենակարեւորն է, պետք է անհապաղ լուծում տալ եւ խորհրդարանի խոսնակ ընտրել։ Մեզ ասացին, որ գլխավոր ինտրիգն այն է, որ պետք է լինի անառարկելի թեկնածու, որը կկարողանա կոնսենսուս ձեւավորել, խնդիրը միայն մեկ օրվա ընտրությունը, 17 մանդատը չեն, այլ այն, որ դրանից հետո էլ տվյալ մարդը կարողանա նիստեր հրավիրել, քվորում ապահովել, որոշումներ ընդունել։

ՀԳ․ Երեկ ծագումով արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքից Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վճռի դեմ իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է քննել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակումը նշանակել է սույն թվականի նոյեմբերին։ Այս արագությունը Վերաքննիչ վարչական դատարանի համար պարզապես կայծակնային է... Մենք իրավունք չունենք լուռ հետեւելու, թե ինչպես է Արցախը տարածքային կորստից եւ բռնի տեղահանումից հետո, հիմա արդեն նաեւ Հայաստանում զրկվում իրեն պատկանող վերջին գույքից ու ինստիտուցիոնալ ներկայությունից։
Չի՛ կարելի թույլ տալ, որ Արցախը վերջնականապես սեփականազրկվի։
Չի՛ կարելի թույլ տալ, որ քայլ առ քայլ վերացվեն Արցախի պետականության վերջին հետքերը։
Չի՛ կարելի թույլ տալ, որ մի օր պարզապես արձանագրենք՝ Արցախն այլեւս ոչինչ չունի»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Ամենադիտված