Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Կուրիլյան Իտուրուպ կղզի, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պետության ղեկավարին դիմավորել է մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոն։ Այցի առաջին կանգառը Յասնի ձկան վերամշակման գործարանն էր։ Նախագահին ցուցադրվել են գործարանի արտադրանքը, այդ թվում՝ թյունոսը, որը կարող է հասնել 300 կգ-ի այդ ջրերում։
Պուտինը Իտուրուպ է ժամանել Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլին մասնակցելուց հետո։ Նա զորավարժություններին հետևել է «Վարյագ» կառավարվող հրթիռային հածանավից, ապա հանդիպումներ է ունեցել այնտեղ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պուտինին նաև առաջարկել են մի քանի տեսակի խավիար, իսկ գործարանի աշխատակիցը խոստացել է նրան խավիար տալ տուն տանելու համար։ Այցի ավարտին նախագահը լուսանկարվել է ձկան վերամշակման գործարանի աշխատակիցների հետ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է