Ալիևի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի լռությունը մտահոգիչ է. ադրբեջանագետ
Հասարակություն
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը քննադատում է ՀՀ ԱԳՆ-ի լռությունը՝ Ալիևի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։
Նրա խոսքով՝ հատկապես մտահոգիչ է Ալիևի այն պնդումը, թե ադրբեջանցի մասնագետները վերլուծել են Հայաստանում էլեկտրահաղորդման սյուների տեղադրման վայրերը։
Հայրապետյանի գնահատմամբ՝ եթե այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ՀՀ իշխանությունները պետք է արագ հերքեին այն։ Նա նաև պնդում է, որ նման լռությունը կարող է տեղեկատվական և քաղաքական ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է