ՆԱՏՕ-ի երկիրը կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի սահմանի մոտ
Համաշխարհային Մամուլ
Ռումինիան Ուկրաինայի հետ սահմանի մոտ կործանիչներ է օդ բարձրացրել՝ անօդաչու թռչող սարքերի խմբի հայտնաբերումից հետո։ Այս մասին հայտնում է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը՝ իր պաշտոնական կայքում։
Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի 13-ի գիշերը Պաշտպանության նախարարության դիտարկման համակարգերը Ուկրաինայի տարածքում՝ Ռումինիայի սահմանին մոտ, արձանագրել են հինգ անօդաչու թռչող սարքերից բաղկացած խումբ։
Իրավիճակին հետևելու նպատակով Բորչայի 86-րդ ավիաբազայից օդ են բարձրացվել Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը չի հաղորդել երկրի օդային տարածքի հնարավոր խախտման մասին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է