Ճապոնիայի վարչապետը հայտարարություն է արել ռուսական կղզու վերաբերյալ
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Ռուսաստանի Իտուրուպ կղզին անվանել է «բնիկ ճապոնական տարածք»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իտուրուպը Կուրիլյան կղզիների հարավային խմբի մաս է և գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Միևնույն ժամանակ Ճապոնիան հավակնություններ ունի Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմայի կղզիների նկատմամբ՝ դրանք համարելով իր «Հյուսիսային տարածքների» մաս։
Տարածքային վեճը տասնամյակներ շարունակ մնում է ռուս-ճապոնական հարաբերությունների հիմնական խնդիրներից մեկը։ Կուրիլյան կղզիների հարավային հատվածի պատկանելության շուրջ տարաձայնությունների պատճառով Ռուսաստանն ու Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս խաղաղության պայմանագիր չեն կնքել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը