Գիտնականները կանանց մոտ թուլամտության ավելի ցածր ռիսկի հետ կապված գործոն են հայտնաբերել
Հասարակություն
Միայն էստրոգենով հորմոնային թերապիան կանանց մոտ կապված է թուլամտության զարգացման ավելի ցածր ռիսկի և Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ ուղեղային փոփոխությունների ավելի քիչ դեպքերի հետ։ Այս մասին վկայում է ամերիկացի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Neurology գիտական ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են 21 462 կնոջ բժշկական տվյալները, որոնցից 1 953-ը էստրոգենային թերապիա են ստացել։ Պարզվել է, որ այդ կանանց մոտ թուլամտություն ախտորոշվելու հավանականությունը 39 տոկոսով ցածր է եղել։ Բացի այդ, տարիքը, կրթությունը, գենետիկական և այլ գործոնները հաշվի առնելուց հետո նրանց մոտ Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ ախտաբանական փոփոխությունների հավանականությունը 35 տոկոսով ավելի ցածր է եղել։
Միաժամանակ գիտնականները շեշտում են, որ արդյունքները հիմք չեն տալիս էստրոգենը կիրառել թուլամտության կանխարգելման նպատակով։ Հետազոտությունը միայն վիճակագրական կապ է հայտնաբերել և չի ապացուցում, որ հենց հորմոնային թերապիան է պաշտպանում ուղեղը թուլամտությունից։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է