Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունը
Աշխարհ
Ռուս պրոդյուսեր Պավել Ռուդչենկոն կասկածի տակ է դրել երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ արտիստուհու առողջական խնդիրները կարող են թույլ չտալ հանդես գալ լիարժեք համերգային ծրագրով, որը լուրջ նախապատրաստություն է պահանջում։ Այս մասին հայտնում է aif.ru-ն։
Ռուդչենկոն հաստատել է, որ Պուգաչովայի թիմն այս ամռանը դիտարկել է մասնավոր համերգներ կազմակերպելու տարբերակներ, սակայն երգչուհու ինքնազգացողության պատճառով այդ ծրագրերը չեն իրականացվել։ Պրոդյուսերի կարծիքով՝ Պուգաչովան իր երկարամյա կարիերայի ընթացքում բավականաչափ միջոցներ է վաստակել և ներկայում բեմ վերադառնալու ֆինանսական անհրաժեշտություն չունի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուգաչովան ազդր-կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատության է ենթարկվել։ Ըստ աղբյուրների՝ վիրահատությունից հետո երգչուհուն զգուշացրել են, որ վերականգնողական շրջանում ստիպված է լինելու կրկին սովորել ճիշտ քայլել, քանի որ անհրաժեշտ վարժությունների բացակայության դեպքում կարող է կաղություն առաջանալ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է