Փաշինյան․ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է
Տնտեսություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի էներգետիկ քաղաքականության ռազմավարական նպատակը էներգետիկ լիարժեք անկախության ապահովումն է։
«Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ պայմանավորված փոխադարձ հնարավորություններով և կարիքներով։
«Այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն»,- նշել է վարչապետը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է