Իսպանիայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարում
Աշխարհ
Օգոստոսի 12-ին Լուսինը ամբողջությամբ ծածկել է Արեգակը՝ իր ստվերը տարածելով Սիբիրի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի որոշ հատվածների վրա. փոխանցում է NASA-ն։
Հատկապես տպավորիչ կադրեր են ստացվել Իսպանիայի Սարագոսա քաղաքից․ ամբողջական խավարումը ֆիքսվել է քաղաքի հայտնի Պիլարի Տիրամոր տաճարի ֆոնին, իսկ մեկ այլ տեսանկյունից այն արտացոլվել է Էբրո գետի ջրերում։
Իսպանիայում սա 1905 թվականից ի վեր առաջին խոշոր ամբողջական արեգակնային խավարումն էր։ Խավարումը տևել է ընդամենը մի քանի րոպե, որի ընթացքում երկինքը մթնել է, օդի ջերմաստիճանը նվազել է, իսկ կենդանիների վարքագծում նկատվել են փոփոխություններ։
Ամբողջական խավարման ժամանակ, երբ Լուսինը ծածկում է Արեգակի պայծառ սկավառակը, տեսանելի է դառնում Արեգակի արտաքին մթնոլորտը՝ կորոնան։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է