ԵՄ-ում Իսրայելի դեմ նոր սահմանափակումների շուրջ տարաձայնություններ են առաջացել
Աշխարհ
Եվրամիությանը, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի սեպտեմբերի 1-2-ը նախատեսված արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում համաձայնեցնել Իսրայելի դեմ պատժամիջոցների սահմանումը։ Այս մասին, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, գրում է Politico պարբերականը։
Աղբյուրների խոսքով՝ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումները շարունակում են էապես տարբերվել։ Նույնիսկ այն հանգամանքը, որ Իսրայելը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջարկած՝ Գազայի հատվածին վերաբերող ծրագրից, չի օգնել կողմերին ընդհանուր դիրքորոշման հասնել։
Իսրայելի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառմանը կողմ են, մասնավորապես, Շվեդիան և Նիդերլանդները, սակայն եվրոպացի դիվանագետների գնահատմամբ՝ իրական համաձայնություն դժվար թե ձևավորվի մինչև հոկտեմբերին Իսրայելում նախատեսված խորհրդարանական ընտրությունները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է