Էկվադորում CNN-ի ապրանքանիշով փաթեթներում 1.6 տոննա կոկաին է առգրավվել
Աշխարհ
Էկվադորի ոստիկանությունը հայտնել է, որ հյուսիսարևմտյան Էսմերալդաս նահանգի Մուիսնե կանտոնում անցկացված գործողության ընթացքում ամերիկյան CNN հեռուստաալիքի լոգոտիպով փաթեթներում հայտնաբերվել է 1.6 տոննա կոկաին։ Առգրավված թմրանյութի ԱՄՆ շուկայական արժեքը կազմում է 48 միլիոն դոլար։
«Էկվադորի ոստիկանությունը Մուիսնեի Սան Գրեգորիո գյուղում գործողություն է անցկացրել, որի արդյունքում առգրավվել է կոկաինի հիդրոքլորիդի 1611 փաթեթ, որոնց քաշը մոտավորապես 1.6 տոննա էր», - ասվում է ոստիկանության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։
Էկվադորի ներքին գործերի նախարար Ջոն Ռեյմբերգի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ հայտնաբերված կոկաինի փաթեթների վրա գրված է ամերիկյան CNN հեռուստաալիքի լոգոն։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ գործողությունը կատարվել է մի քանի ամիս տևած հետաքննությունից հետո։ Ոստիկանները նաև հայտնաբերել են մոտորանավակ և մոտ 757 լիտր վառելիք, որը ենթադրաբար նախատեսված էր ծովով թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է