Սև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. Ուկրաինա
Տնտեսություն
Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման դժվարությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել աղքատ և զարգացող երկրների պարենային շուկաներում։ Այս մասին զգուշացրել է Ուկրաինայի գյուղացիական ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Դենիս Մարչուկը, որի խոսքերը փոխանցում է Reuters գործակալությունը։
Մարչուկի խոսքով՝ Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների շուրջ 6 և եգիպտացորենի արտահանման մոտ 11 տոկոսը։ Նա նշել է, որ բերքահավաքի ակտիվ շրջանում Սև ծովում նավագնացության սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ նաև Ուկրաինայի տնտեսության համար, քանի որ հացահատիկը կազմում է երկրի արտահանման եկամուտների գրեթե 60 տոկոսը։
Ուկրաինական կողմի գնահատմամբ՝ եթե հացահատիկի մատակարարումները ժամանակին չիրականացվեն, աֆրիկյան և մերձավորարևելյան մի շարք երկրների բնակիչներ կարող են բախվել պարենային լուրջ խնդիրների, ընդհուպ՝ սովի վտանգի։ Ուկրաինացի ֆերմերները նաև հայտնում են, որ ծովային արտահանման նվազման հետևանքով հացահատիկի պահեստարանները գրեթե լցվել են, ինչը լրացուցիչ ֆինանսական վնասներ է պատճառում գյուղատնտեսներին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է