Արաղչի․ ԱՄՆ-ն հետախուզական սխալ հաշվարկներ է արել, իսկ Հորմուզի նեղուցի հարցում կրկին սխալվում է
Աշխարհ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ-ի հետախուզական գնահատականները՝ պնդելով, որ դրանց պատճառով Վաշինգտոնը նախկինում սխալ հաշվարկներ է արել։
«Կեղծ լուրերից ավելի վատ կեղծ հետախուզությունն է։ Զգույշ եղեք»,- հայտարարել է Արաղչին։
Նրա խոսքով՝ նման սխալ հաշվարկների օրինակներից մեկը Իրանի դեմ պատերազմն է, իսկ այժմ, ըստ նրա, ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցի հարցում ևս ավելի մեծ սխալ է թույլ տալիս։
Արաղչիի հայտարարությունը հնչել է Հորմուզի նեղուցի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իրանը մշտապես եղել և կմնա նեղուցի պահապանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է