ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացել
Հասարակություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է տեղեկությունները, թե արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը դարձել է անիրագործելի։
Նրա խոսքով՝ պաշտոնական տվյալները հակառակն են ցույց տալիս։ Օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում հավաստագիր ստացել է 7743 ընտանիք՝ 31 845 անձ, որից 7147 ընտանիք՝ բնակարան ձեռք բերելու, 297-ը՝ կառուցապատման, իսկ 299-ը՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
Կոստանյանը հայտնել է, որ հավաստագիրն արդեն իրացրել է 4146 ընտանիք՝ 19 098 անձ։ Դրանցից 3853 ընտանիք օգտվել է ձեռքբերման, 62-ը՝ կառուցապատման, իսկ 231-ը՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչից։
Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչներով իրացված հավաստագրերի ամենամեծ թիվը գրանցվել է Կոտայքում՝ 1081, Արմավիրում՝ 667, Արարատում՝ 531, Երևանում՝ 450, Լոռիում՝ 368։
Նվեր Կոստանյանը լրատվամիջոցներին կոչ է արել Արցախից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրին անդրադառնալիս հիմնվել բացառապես պաշտոնական թվային տվյալների և փաստերի վրա։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է