Հնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արել
Աշխարհ
Հնդկաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ զարգացնել Հյուսիսային ծովային ճանապարհը, ինչպես նաև համագործակցել նավաշինության և նավերի վերանորոգման ոլորտում։ Այս մասին Արխանգելսկում կայացած Արկտիկական տարածաշրջանների 4-րդ ֆորումում հայտարարել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության քարտուղար Վենկատեսապատի Շիվապերումալը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանի նավաշինության փորձը և միջուկային սառցահատ նավատորմի հնարավորությունները պայմաններ են ստեղծում երկու երկրների միջև արդյունաբերական համագործակցության ընդլայնման համար։
Նա նշել է, որ համատեղ նախագծերը կարող են ներառել առևտրային և հետազոտական նավերի կառուցում բևեռային շրջաններում գործողությունների համար: Հնդկաստանի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Արևելյան ծովային միջանցքի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացումը նոր հնարավորություններ է բացում ծովային տրանսպորտի համար:


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է