Փորձագետները կտրուկ բարձրացրել են նավթի գնի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2026-ին
Տնտեսություն
Kept ընկերության վերլուծաբանները գրեթե 10 տոկոսով բարձրացրել են 2026 թվականին «Բրենթ» տեսակի նավթի միջին գնի կանխատեսումը։ Եթե տարեսկզբին մասնագետներն ակնկալում էին մեկ բարելի դիմաց միջինը 78,6 դոլար, ապա այժմ կանխատեսումը բարձրացվել է մինչև 86,1 դոլար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
2025 թվականին «Բրենթ» տեսակի նավթի միջին բորսայական գինը կազմել է մեկ բարելի դիմաց 69,1 դոլար։ Հետևաբար, եթե նոր կանխատեսումն իրականանա, այս տարի միջին գինը նախորդ տարվա համեմատ կաճի մոտ 25 տոկոսով։ Վերլուծաբանները գների բարձրացման հիմնական պատճառ են համարում Պարսից ծոցի երկրներից էներգակիրների մատակարարումների լայնածավալ խափանումները։
Մատակարարումների խնդիրները կապված են Հորմուզի նեղուցի փակման, ինչպես նաև Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրանական անօդաչուների հարվածների հետ։ Փորձագետների գնահատմամբ՝ տարածաշրջանում նավթի արդյունահանման և արտահանման արագ վերականգնում ակնկալել չի կարելի, իսկ Հորմուզի նեղուցում նավագնացությունը լավագույն դեպքում սեպտեմբերից կսկսի աստիճանաբար վերադառնալ բնականոն ռեժիմի։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է