Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշանները
Հասարակություն
Վարդակների և անջատիչների տաքացումը կարող է վկայել էլեկտրալարերի անսարքության մասին և մեծացնել հրդեհի վտանգը։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է «Պետրովիչ» ընկերության ուսուցման առաջատար մասնագետ Անտոն Շաֆիուլինը։ Նրա խոսքով՝ տաքացման հիմնական պատճառներից են վատ հպումը կամ միացման հատվածներում թուլացած կապերը։
Մասնագետը նշել է, որ հատկապես խոցելի են հին ալյումինե էլեկտրալարերը․ ժամանակի ընթացքում մետաղը դառնում է փխրուն, իսկ մեկուսիչ շերտը՝ քայքայվում։ Սակայն խնդիրներ կարող են առաջանալ նաև նորակառույցներում՝ սխալ տեղադրման կամ անորակ և էժան նյութերի օգտագործման հետևանքով։ Անորակ վարդակներն ու անջատիչները կարող են արագ գերտաքանալ և չդիմանալ բարձր էլեկտրական բեռնվածությանը։
Շաֆիուլինի խոսքով՝ անսարքության դեպքում միշտ չէ, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել էլեկտրալարերը․ եթե պղնձե լարերը բավարար հաստություն ունեն, իսկ մեկուսացումը վնասված չէ, հնարավոր է վերանորոգել միայն խնդրահարույց հատվածները։ Նա նաև զգուշացրել է, որ ալյումինե և պղնձե լարերը չի կարելի ուղղակիորեն միացնել առանց հատուկ միակցիչների, քանի որ այդպիսի միացումները կարող են օքսիդանալ, գերտաքանալ և կարճ միացման պատճառ դառնալ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է