El Pais. Իսպանիան սկսել է ծովային պատնեշ տեղադրել Մելիլյայում
Աշխարհ
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան սկսել է նոր ծովային արգելապատնեշ տեղադրել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող և Մարոկկոյին սահմանակից Մելիլյա ինքնավար քաղաքի հարավային ծովային ակոսափողի վրա, հաղորդում է El Pais-ը։
Նրա խոսքով՝ Գվարդիան հայտարարել է, որ կառույցի տեղադրումը «պահանջում է մի քանի փուլ», ուստի, դեռևս որևէ ցուցում չկա, թե երբ կավարտվի տեղադրումը։ Որոշումը կայացվել է ինքնավար Սեուտա քաղաքում տիրող միգրացիոն ճգնաժամի ֆոնին, որտեղ նույնպես կառուցվել է ծովային արգելապատնեշ։
Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ Սեուտա հասան լողալով և քայլելով՝ շրջանցելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ծովափնյա ջրարգելակը։ Ճգնաժամի պայմաններում Մադրիդը որոշեց տեղակայել զինվորականներին՝ քաղաքում անվտանգությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է