Հին Հունաստանի ոճը դարձել է 2026-ի նորաձևության գլխավոր միտումներից մեկը
Աշխարհ
Հին Հունաստանի գեղագիտությունը դարձել է 2026 թվականի նորաձևության տարածված միտումներից մեկը։ Այս մասին գրում է Peopletalk պարբերականը՝ ուշադրություն հրավիրելով առօրյա հագուստում անտիկ ոճի տարրերի աճող տարածվածության վրա։
Պարբերականը միտման նկատմամբ հետաքրքրությունը կապում է նաև «Ոդիսականը» ֆիլմի պրեմիերայի հետ։ Գլխավոր դերակատար Զենդայայի կերպարների ձևավորման ժամանակ ոճաբան Լո Ռոուչը կիրառել է անտիկ մշակույթին բնորոշ լուծումներ։ Նորաձևության այս ուղղությանը բնորոշ են թեթև ու ազատ զգեստները, ծալազարդումները, գլադիատորական սանդալներն ու գլխազարդերը։
Հունական ոճը հնարավոր է հեշտությամբ ներառել նաև առօրյա կերպարներում։ Մասնագետները, օրինակ, առաջարկում են մազերը հավաքել ցածր փնջով և կերպարը լրացնել բարակ գլխակապով կամ ժապավենով։ Հունական գեղագիտության տարածումը շարունակվում է նորաձևության ոլորտում պատմական և մշակութային ոճերի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է