Խոշոր հրդեհ՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում․ հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումը
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 13-ին խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում։
Ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկներ, ինչպես նաև Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը բուսածածկ հատվածում, ապա ամբողջությամբ մարել հրդեհը։ Պարեկները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ պայմաններ օպերատիվ աշխատանքների իրականացման համար։
Դեպքի վայրում քաղաքացիները նշել են, որ կրակը շատ արագ է տարածվել և տեսանելի է եղել անգամ մի քանի հարյուր մետր հեռավորությունից։ Նրանց խոսքով՝ հրշեջների և պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը, և այգու բազմաթիվ ծառեր փրկվել են։
Հրդեհի բռնկման պատճառներն ու հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է