Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունը
Համաշխարհային Մամուլ
Լիբանանի պաշտոնյան հերքել է Reuters-ի ավելի վաղ տարածած տեղեկությունը, թե Բեյրութն ու Իսրայելը համաձայնեցրել են այն երկրների նախնական ցանկը, որոնք կարող են զինծառայողներ ուղարկել Լիբանան՝ վերահսկելու «Հեզբոլլահի» զինաթափման գործընթացը։ Նրա խոսքով՝ նման համաձայնություն չկա, և Բեյրութը հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Վաշինգտոնի հետ։
Հունիսի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը Լիբանանի հարավից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերումը կապում է երկրի տարածքում գործող ոչ պետական զինված խմբավորումների «հաստատված զինաթափման» հետ։ «Հեզբոլլահը», որը համաձայնագրի կողմ չէ, հրաժարվում է վայր դնել զենքը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ զինաթափման գործընթացը վերահսկող հնարավոր երկրների թվում դիտարկվում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Ինդոնեզիան։ ԱՄՆ Պետդեպարտամենտից հաստատել են, որ Հռոմում Լիբանանի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած բանակցություններում քննարկվել է լիբանանյան բանակի գործողությունների «երրորդ կողմի վերահսկողության» հարցը, սակայն կոնկրետ երկրների ցանկ չի նշվել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է