Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակը
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի հետ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը և էներգակիրների մատակարարման միջազգային ենթակառուցվածքների հետագա զարգացման հեռանկարները։ Առանձին ուշադրություն է դարձվել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի գործունեությանն ու դրա շրջանակում էներգակիրների մատակարարումներին։
Ղազախստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Կալասն ու Կոշերբաևը վերահաստատել են Ղազախստանի և Եվրամիության միջև գործընկերությունն ամրապնդելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու փոխադարձ հետաքրքրվածությունը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է