Վարշավայում դեռահաս աղջիկը զրկվել է ատամներից՝ ուկրաինական առոգանության պատճառով
Աշխարհ
Վարշավայում ուկրաինացի դեռահաս աղջկա երկու առջևի ատամները կոտրվել են վիճաբանության ժամանակ, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, սկսվել է նրա ուկրաինական առոգանության պատճառով։ Այս մասին հայտնում է «Страна.ua»-ի «Политика страны» Telegram-յան ալիքը։
Հրապարակման համաձայն՝ այգում մոտ 30 տարեկան մի խումբ լեհեր 15-16 տարեկան դեռահասներից ծխախոտ են խնդրել։ Վերջիններս լեհերեն պատասխանել են, որ չեն ծխում։ Նշվում է, որ նրանց առոգանությունը դուր չի եկել մեծահասակներին, ինչից հետո կողմերի միջև վիճաբանություն է սկսվել։
Տուժած աղջկա մոր խոսքով՝ միջադեպի ընթացքում լեհուհին բջջային հեռախոսով հարվածել է իր դստեր դեմքին, ինչի հետևանքով կոտրվել են նրա երկու առջևի ատամները։ Հրապարակմանը կցված տեսանյութում մայրը պատմում է կատարվածի մասին և ցուցադրում դստեր լուսանկարները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է